211652_close_icon
views-count5758 դիտում article-date 09:53 26-02-2022

ԱԱԾ տնօրենի պաշտոնի շուրջ խմորումներ են. ինչ են խոսում համակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննների համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ներքին խմորումներ են: Մասնավորապես, մեզ հասած լուրերով, ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում այն մասին, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջության պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, որին կփոխարինի հենց Սանամյանը: Իսկ ո՞վ է նա:

Դավիթ Սանամյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում կազմված այսպես կոչված «12 ախպերներ»-ի խմբից է եղել, որոնց մասին հակասական տեղեկություններ կան համացանցում՝ նվիրված ծառայությունից մինչև քրեական բարքեր: Կնշանակվի՞ նա ԱԱԾ տնօրենի պաշտոնում, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ

«Ժողովուրդ» օրաթեթի ԱԱԾ -ի մոտ կանգնած աղբյուրները հերքեցին Աբազյանի հեռանալու, առավել ևս Սանամյանին նրանով փոխարինելու լուրերը: Բայց քաղաքական շրջանակներում հետևողականորեն տարածվում է Աբազյանի մոտալուտ հրաժարականի լուրը. նույնիսկ ասվում է, թե գուցե նաև դատախազ փոխարինի նրան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր