211652_close_icon
views-count4330 դիտում article-date 10:30 26-02-2022

Եվրամիությունն արգելել է ինքնաթիռների վաճառքը ռուսական ավիաընկերություններին

ԵՄ-ը արգելել է ինքնաթիռներ, պահեստամասեր և սարքավորումներ վաճառել ռուսական ավիաընկերություններին, հայտնում է Ria Novosti-ն։

Արգելվել է նաև ծառայություններ մատուցել ապահովագրական և տեխսպասարկման ոլորտում։ 

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ որոշումը բացասաբար է ազդելու Ռուսաստանի էկոնոմիկայի առանցքային ոլորտներից մեկի վիճակի վրա, քանի որ Ռուսաստանի Դաշնության ներկայիս առևտրային օդային նավատորմի երեք քառորդը կառուցվել է ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Նմանատիպ նյութեր