211652_close_icon
views-count2771 դիտում article-date 10:09 26-02-2022

ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Պուտինի և Լավրովի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ կապված Ուկրաինայում իրավիճակով։

Tass-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ն այսկերպ իր դաշնակիցների և գործընկերների հետ համակարգված հզոր պատասխան է տալիս Ուկրաինա Ռուսաստանի չարդարացված, չհրահրված և կանխամտածված ներխուժմանը։

Նշվում է նաև, որ համապարփակ միջոցառումները և ՌԴ-ի դեմ արդեն իսկ ընդւնված սահմանափակումները Ռուսաստանի համար կստեղծեն աննախադեպ դիվանագիտական և տնտեսական ծախսեր և էլ ավելի կմեկուսացնեն նրան համաշխարհային ֆինանսական համակարգից և միջազգային հանրությունից։

Պուտինի և Լավրովի դեմ պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող ակտիվների արգելափակում և ամերիկացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նրանց հետ գործարքներ կատարելու արգելք։

Նմանատիպ նյութեր