211652_close_icon
views-count1449 դիտում article-date 23:02 25-02-2022

Ռուսաստանում մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը

Ռուսաստանում փետրվարի 25-ից մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսկոմնադզոր»-ը:

« Գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի հետ համաձայնեցրել է «Ֆեյսբուք» սոցցանցը ճանաչել երկրի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մասնակից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանում Facebook-ի մուտքի սահմանափակումը պայմանավորված է նրանով, որ այս սոցիալական ցանցը սահմանափակել է ռուսական չորս լրատվամիջոցների՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» ինտերնետային կայքերի պաշտոնական հաշիվները։ .

Նմանատիպ նյութեր