211652_close_icon
views-count1696 դիտում article-date 16:16 25-02-2022

Արցախի նախագահը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ու Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը պետականաշինության և հայ ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև պետության ու եկեղեցու ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ առկա մարտահրավերների ու համազգային խնդիրների լուծման նպատակով:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին՝ հոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և մատուցած 30-ամյա անձնվեր ծառայության համար:

Նմանատիպ նյութեր