211652_close_icon
views-count42951 դիտում article-date 10:36 25-02-2022

Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Երևանում. Nissan-ի վարորդն ու ուղևորը չկարողացան ճողոպրել պարեկներից, հայտնաբերվել է «Շոկո»  տեսակի խոշոր չափի թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի խաչմերուկում կանգնեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորը դուրս է եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի։ 

3-րդ վաշտի պարեկներ Էդիկ Սուսունցը, Միքայել Քոչարյանը, Ռաֆիկ Լալայանն ու Դավիթ Ներսիսյանը սկսել են հետապնդում, որի ընթացքում փախուստի դիմածը իր մոտից տարբեր հատվածներ է նետել՝ լուցկու տուփեր, ստվարաթղթեր և փաթեթներ։ 

Պարեկներին հաջողվել է Nissan-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Հայկ Զ-ին և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Վրեժ Մ-ին հետապնդելով բռնել։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել է 132.09 գրամ ընդհանուր կշռով լուցկու տուփեր, ստվարաթղթերով փաթեթներ, որոնց մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված։ 

Հայկ Զ-ն և Վրեժ Մ-ն հայտարարել են, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Շոկո» տեսակի թմրամիջոց և այն իրենց օգտագործման համար է։ 

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայկ Զ-ն և Վրեժ Մ-ն բաց են թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր