211652_close_icon
views-count3119 դիտում article-date 10:15 25-02-2022

Երբ անվտանգության հարցերը չեն լուծվում դիվանագիտական ճանապարհով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ինչպես կանխատեսվում էր, ՌԴ-ն ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում: Չնայած Վլադիմիր Պուտինն իր հայտարարության մեջ շեշտեց, որ ռազմական գործողությունները Դոնբասում են, բայց նրա ուղերձից հետո Ուկրաինայի համացանցային տեղեկատվական ռեսուրսներում պաշտոնապես տարածվեց այն ռազմական օբյեկտների ցանկը, որոնց հարված են հասցրել ռուսական զինված ուժերը: Դրանք ոչ միայն Դոնբասի հարեւանությամբ տեղակայված եւ կուտակված ուկրաինական զինված ուժերի հենակետեր ու ռազմական օդանավակայաններ էին, այլեւ Ուկրաինայի շատ ավելի թիկունքային տարածքների ռազմական օբյեկտները:

Իր ուղերձում Պուտինը ռազմական գործողությունների սկսումը հիմնավորել է ՌԴ-ին Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունների՝ «Կիեւի ագրեսիան հետ մղելու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով»։ Հատկանշականն այն է, որ իր խոսքում ՌԴ առաջնորդը հայտնել է, որ Մոսկվան ձգտելու է «ապառազմականացնել եւ ապաազգայնականացնել» Ուկրաինան»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր