211652_close_icon
views-count6248 դիտում article-date 10:03 25-02-2022

Արտակ Դավթյանն արեց իր գործը և կարող է հեռանալ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Ես դեռեւս մեկ տարի առաջ ասել էի, որ Արտակ Դավթյանին նշանակել են, որ բանակն ամբողջությամբ քանդի, հիմա երեւի միսիան իրագործվել է: Այսքանը կարող եմ ասել»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ազատմանը, ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս «Իրավունքը» ներկայացրել էր իր լուրն այն մասին, որ առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆում: Եվ առաջին հերթին ԳՇ-ում: Դավթյանի պաշտոնանկությունը այդ լուրի հաստատումն է: Իսկ Դավթյանին հաջորդեց հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարութունյանի, գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանի,  ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանի պաշտոնանկությունը:

Նկատենք նաեւ, որ արդեն անգամ դժվար է ասել, թե Նիկոլի պաշտոնավարման օրոք ԳՇ-ի որերորդ պետն է փոխվում: Սա բանակը ոչնչացնող ամենահիմնական գործոններից մեկն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր