211652_close_icon
views-count2752 դիտում article-date 22:50 24-02-2022

Ուկրաինայում տուժածների թվում հայեր չկան

Ռուսաստանի և Ուկրաինայի շրջանում այս պահի դրությամբ հայ տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան: Տեղեկությունը հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից` շեշտելով, որ ուշադրություն կենտրոնում են պահում տեղի հայության հետ կապված հարցերը:

Նշվում է, որ գրասենյակը ողջ օրվա ընթացքում կապի մեջ է եղել Կիևի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեևկայի և այլ քաղաքների հայ համայնքային կառույցների և անհատների հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր