211652_close_icon
views-count6091 դիտում article-date 23:30 24-02-2022

Շվեյցարիան պատժամիջոցներ կկիրառի ռուսական 3 բանկի և 361 պատգամավորի դեմ

Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 բանկերի և սահմանափակումներ է մտցնում Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ ճամփորդությունների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի գործող նախագահ Իգնացիո Կասիսը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցներ են սահմանվում 3 բանկերի եւ 361 ռուս պատգամավորների, ինչպես նաև մի շարք ռուս գործարարների նկատմամբ։ Դա արվում է Կոնֆեդերացիայի տարածքով Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցումը կանխելու համար։

Կասիսը չի հստակեցրել, թե որ բանկերը կենթարկվեն սահմանափակումների։

Նմանատիպ նյութեր