211652_close_icon
views-count42926 դիտում article-date 19:14 24-02-2022

Ուկրաինան խնդրում է Թուրքիային փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար

News.am-ը գրում է. Ուկրաինական նավահանգիստների առյուծի բաժինը դեռ փակ է, Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները որեւէ վնաս չեն կրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:

Նաեւ հայտնի է, որ Ուկրաինան պաշտոնապես դիմել է Թուրքիային, որ վերջինս փակի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

«Դիմում եմ թուրք ժողովրդին եւ թուրքական իշխանություններին, որ օգնեն Ուկրաինային: Կոչ ենք անում փակել օդային տարածքը, փակել Դարդանելն ու Բոսֆորը ռուսական ռազմական  նավերի համար: Պաշտոնական հարցումն արդեն ուղարկվել է թուրքական կողմին»,-ասել է Բոնդարը:

Միաժամանակ դեսպանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի տարածքում Ռուսաստանի ակտիվների վրա:

Նմանատիպ նյութեր