211652_close_icon
views-count16023 դիտում article-date 13:51 24-02-2022

Բայդենը Զելենսկուն խոստացել է, որ խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցում խոստացել է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նախատեսված հանդիպումից հետո ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ:

Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին Բայդենին խնդրել է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ հստակորեն հանդես գալ Ռուսաստանի գործողությունների դեմ և աջակցել Ուկրաինայի ժողովրդին:

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ռուսաստանի գործողությունները դատապարտի համաշխարհային հանրությունը:
 

Նմանատիպ նյութեր