211652_close_icon
views-count1890 դիտում article-date 22:06 23-02-2022

Bild-ը «Շալկեի» մարզաշապիկին «Գազպրոմի» լոգոն ծածկել է «Ազատություն Ուկրաինային» գրառմամբ

Գերմանական Bild ամսագիրը հանդես է եկել «Շալկեի» մարզաշապիկին «Գազպրոմի» գովազդի դեմ:
 
Պարբերականի կայքում տեղադրվել է նյութ՝ «Bild-ը Պուտինի գովազդին վերջ դրեց» վերնագրով: Լուսանկարում «Շալկեի» մարզաշապիկին «Գազպրոմի» լոգոտիպը ծածկված է «Ազատություն Ուկրաինայի» գրառմամբ: Ամսագիրը մտադիր է հետագայում էլ այդպես անել:
 
«Դժվար է սա տանել: Ոչ, սա պարզապես անտանելի է: Մենք ստիպված ենք Չեմպիոնների լիգայի օրհներգի ներքո հեռուստացույցով տեսնել «Գազպրոմի» գովազդը, երբ Պուտինի զորքերը ներխուժում են Ուկրաինա:
 
Երբ Պուտինը ներխուժում է հարևան երկիր, ապա բոլոր կարմիր գծերը հատվում են: Ֆուտբոլը չի կարող շարունակել փող ստանալ, քանի դեռ Պուտինը պատերազմ է վարում:
 
Այդ իսկ պատճառով՝
 
- Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Սանկտ-Պետերբուրգում չի լինելու:
- «Գազպրոմի» ոչ մի գովազդ Չեմպիոնների Լիգայում:
- Ոչ «Շալկեի» մարզաշապիկներին՝ «Գազպրոմ» գրառմամբ: Պարզապես պոկեք դա: Հզոր քայլ կլիներ:
 
Bild-ը դադարեցնում է Պուտինի մարզաշապիկի գովազդը՝ մինչև հետագա ծանուցումը: Մենք թերթում և ինտերնետում ծածկում ենք լոգոտիպը՝ պահանջով. «Ազատություն Ուկրաինային», նշված է պարբերականի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր