211652_close_icon
views-count1360 դիտում article-date 18:46 23-02-2022

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ռեկորդներն ու վիճակագրությունը

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում բազմաթիվ օլիմպիական և համաշխարհային ռեկորդներ գրանցվեցին: Դրանց ականատես եղավ ավելի քան 600 միլիոն մարդ։ Ներկայացնենք վիճակագրական որոշ փաստեր.

Մրցումային 19 օրում 7 մարզաձևի 15 մրցաձևում խաղարկված մեդալների 109  հավաքածուի համար պայքարեց 2897 մարզիկ / 45% կին, 55% տղամարդ/:

Սահմանվեց օլիմպիական խաղերի 17 և համաշխարհային՝ 2 ռեկորդ: 91 ԱՕԿ – ների պատվիրակներից  մեդալներ  նվաճեցին  29 երկրների ներկայացուցիչներ:Մասնակցել է 91 ազգային օլիմպիական կոմիտե։ 

Պեկինը աշխարհի միակ քաղաքն է, որը հյուրընկալել է և՛ ամառային, և՛ ձմեռային օլիմպիական խաղեր: Ձմեռայինում գործել է երեք մրցումային գոտի: 12 մրցավայրերից հինգը <<  աշխատել >>  են նաև << Պեկին – 2008>> –ի ամառային խաղերում:

24 հեռարձակող ընկերություններ են եղել / 6000 ժամ /: Հավատարմագրվել են ԶԼՄ- ների 1952 ներկայացուցիչներ, որոնցից 461 –ը ՝ տեղացի,  1491-ը՝  արտասահամանցի և 520 լրատվական կազմակերպության 602 լուսանկարիչներ: 

ՄՕԿ –ի << Օլիմպիական համերաշխություն >>  ծրագրի 236 անհատ կրթաթոշակառուներ (138 տղամարդ և 98 կին) են հանդես եկել խաղերում: Նրանք նվաճել են 10 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե:

Ավելի քան 346 միլիոն չինացի, 2015 թվականից ի վեր,  ներգրավվել է  ձմեռային մարզաձևերում: Միայն 2021թ. Պեկինում 26000 մարդ վերապատրաստվել է որպես ձմեռային մարզաձևերի հրահանգիչ։ 

Գրեթե մեկ միլիոն մարդ դիմել է կամավորական աշխատանքի համար և ընտրվել է միայն 19,000 –ը: 

Մինչև 2021 թվականի ավարտը, Չինաստանի ավելի քան 2500 տարրական և միջնակարգ դպրոցներ իրենց ուսումնական ծրագրերում ներառել են օլիմպիական, պարալիմպիկ և ձմեռային սպորտային կրթություն:

2019 թվականից ի վեր, Պեկինում 200 000 երեխա սովորել է օլիմպիական և պարալիմպիկ արժեքների մասին։

Նմանատիպ նյութեր