211652_close_icon
views-count2040 դիտում article-date 17:46 23-02-2022

Պետք է բոյկոտել ՉԼ-ի եզրափակիչը Ռուսաստանում՝ հաշվի առնելով, թե ինչ է անում Պուտինի ռեժիմը. Լիզ Տռաս

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հանդես է եկել Ռուսաստանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը բոյկոտելու օգտին:
 
Պատասխանելով այն հարցին, արդյո՞ք անգլիական ակումբները չպետք է բոյկոտեն Սանկտ-Պետերբուրգում սպասվող եզրափակիչը, Լիզ Տռասը պատասխանել է.
 
«Այո: Նրանց տեղ ես կբոյկոտեի: Անձամբ ես չէի ցանկանա մասնակցել Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը՝ հաշվի առնելով, թե ինչ է անում Պուտինի ռեժիմը», ասել է Տռասը:
 
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, եթե ՈւԵՖԱ-ն այն Ռուսաստանում չանցկացնելու որոշում ընդունի:
 
Նշենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակիչում են 4 անգլիական ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Լիվերպուլը»:

Նմանատիպ նյութեր