211652_close_icon
views-count3156 դիտում article-date 15:48 23-02-2022

Մոուրինյուն պահանջելու է, որ «Ռոման» երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ. Armsport.am

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում «գայլերի» համար ամենալուսավոր կետերից մեկն է, չնայած թիմի գործերն առաջնությունում այդքան էլ հաջող չեն ընթանում:

Այդ իսկ պատճառով էլ մարզիչ Ժոզե Մոուրինյուն կպնդի հայ խաղացողի պայմանագրի երկարաձգման համար, հայտնում է Footballnews24-ը։ Աղբյուրը նշում է, որ չնայած Մոուրինյուն բավականին լուրջ ձեռքբերումներ կատարեց ամռանը՝ թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար, սակայն պորտուգալացի մասնագետը գտնում է, որ Մխիթարյանն իր խաղային մարտավարության ամենակարևոր մասնիկներից մեկն է, հայտնում է Armsport.am-ը:

Հիշեցնենք, ավելի վաղ Մոուրինյուն խոսել է թիմի կիսապաշտպանության և Հենրիխ Մխիթարյանի մասին, նշելով․ «նա լավագույնն է խաղը հասկանալու և խաղադաշտում տարածություններ գտնելու տեսանկյունից, և այդ առումով նա այս թիմի ամենաառանցքային խաղացողն է» (DAZN)։

Նմանատիպ նյութեր