211652_close_icon
views-count2221 դիտում article-date 23:01 22-02-2022

Ալեքսանդր Զինչենկո. Ուկրաինայի սահմանները անքակտելի են, մենք մերը չենք տա

«Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ինստագրամի իր էջում անդրադարձել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
 
«Քաղաքակիրթ ողջ աշխարհը մտահոգված է իմ երկրում ստեղծված իրավիճակով: Ես չեմ կարող մի կողմ քաշվել և ձգտում եմ իմ կարծիքը տեղ հասցնել:
 
Լուսանկարում իմ երկիրն է: Երկիր, որտեղ ծնվել և մեծացել եմ: Երկիր, որի գույներն եմ պաշտպանում միջազգային մարզական արենայում: Երկիր, որը փորձում ենք զարգացնել: Երկիր, որի սահմանները պետք է անքակտելի մնան:
 
Իմ երկիրը պատկանում է ուկրաինացիներին և ոչ ոք չի կարող այն յուրացնել: Մենք մերը չենք տա: Փառք Ուկրաինային», գրել է ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր