211652_close_icon
views-count23432 դիտում article-date 22:16 22-02-2022

3-րդ կարգի հաշմանդամ, 44-օրյա պատերազմի մասնակիցն ասում է. «Ժամանած բժիշկները գոռացել են ինձ վրա և հասցրել այն աստիճանի, որ հարվածել եմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 17-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը լուր էր հրապարակել այն մասին, որ կանչով հիվանդի տուն մեկնած շտապօգնության խմբին ծեծի էին ենթարկել, վերջիններս էլ այդ մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն:

Այսօր՝ փետրվարի 22-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել Վարդաշեն  5-րդ փողոցի 34 տան բնակիչ Էդգար Կանիմյանը և ցանկանում էր,  որպեսզի ներկայացի,  թե իրականում ինչ է տեղի ունեցել:

 Էդգարը 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից է, երրորդ կարգի հաշմանդամ, տեղաշարժվում է անվասայլակով:

 [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա ասում էր. «Քովիդի թեստ էի հանձնել, արդյունքը եկել էր դրական: Սահմանված կարանտինային ժամանակից  հետո կրկին հանձնեցի և պատասխանը եկավ բացասական: Քանի որ, սուր ցավեր ունեմ, անգամ բացասական թեստից հետո ջերմությունս չի իջնում, պետք է ստացիոնար բուժում ստանամ, զանգեցի շտապօգնություն, որպեսզի ինձ տեղափոխեն հիվանդանոց:

Հերթապահ խումբը ժամանեց և փոխանակ հարցնեն, թե ո՞վ է հիվանդը, ինչ է պատահել, միանգամից մուննաթ եկան, որ ինչու՞ ենք հաճախակի շտապօգնություն զանգում:

Մոտեցավ ինձ և, երբ ես նրան պատմեցի՝ ինչ խնդիրներ ունեմ, ինձ ասաց, թե դա իրենց գործը չէ, պետք է տաքսիով գնամ հիվանդանոց կամ դեղատնից դեղ առնեմ և խմեմ, որպեսզի ցավերը մեղմվի:

Երբ վրդովված հարցրեցի՝ իսկ ո՞րն է իրենց գործը, զայրույթով պատասխանեց, որ այնպես կգոռա իմ վրա՝ ականջներս կտրաքեն:

Իհարկե, ես չկարողացա ինձ զսպել, որ իմ տան մեջ իմ վրա այդպես գոռում են և մի անգամ խփեցի, այնուհետև որդիս եկավ, դուրս հանեց բժշկին ու ճանապարհեց»:

Պատմեց նաև, որ չնայած պետպատվերի շրջանակներում բուժում է նախատեսված, բայց միայն՝ թղթով: Իրականությունը շատ ավելի ցավոտ է, քանի որ այնպիսի արհեստական հերթեր են ու այնքան թղթեր են պահանջում, որ հիասթափված տուն է գալիս:

Միակ եկամուտը 66 հազար դրամ գումարն է, որը անգամ ամսական դեղերին չի բավականացնում: Վերջում հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները բազմակողմանի և հավաստի քննություն կիրականացնեն, իսկ իր առողջական վիճակի բարելավման ծախսերը Պաշտպանության և Առողջապահության նախարարությունները կհոգան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHASMHYAN.com-ը, փետրվարի 16-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի 1-3 շտաօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ էր ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության թիվ 43 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն թաղամաս, որտեղ բռնության են ենթարկվել բժիշկները։ 

Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։

Պարզվել էր, որ Վարդաշեն 5-րդ փողոցի 34 տուն ժամանած բուժանձնակազմի հետ վիճաբանել էին Էդգար Կ-ն՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու համար, և բժշկի պարտականությունները կատարող բժիշկ, 26-ամյա Գուրգեն Բ-ի հետ վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել էր նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Էդգար Կ.-ի որդին ձեռքով և փայտով հարվածել էր բժշկի ծոծրակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա պատռել վերջինիս բաճկոնը, այնուհետև ձեռքով և փայտով հարվածել էր շտապօգնությանը պատկանող Jinbei մակնիշի ավտոմեքենային։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր