211652_close_icon
views-count1290 դիտում article-date 21:48 22-02-2022

ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Փետրվարի 22-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ամերիկյան 109 հասցեի մոտակայքում այրվում է եղեգ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։43-ին, մարվել՝ 18։04-ին։ Այրվել է եղեգ (3 հա)։

Նմանատիպ նյութեր