211652_close_icon
views-count3331 դիտում article-date 21:40 22-02-2022

Ոստիկանության Նաիրիի բաժին բերման ենթարկվածի մեքենայում մարիխուանա հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 15-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայության ընթացքում Եղվարդի Կոմիտասի փողոցից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, Նաիրիի բաժին բերման ենթարկեցին Մրգաշեն գյուղի  31-ամյա մի բնակչի: Մեքենայի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվեց թթվասերի տարա՝  մարիխուանայի նմանվող զանգվածով, իսկ պահախցում՝ նմանատիպ զանգվածով մետաղյա տարա: Ըստ նրա՝ թմրամիջոցը պատրաստել էր  Եղվարդ-Զորավան ճանապարհի հարակից դաշտում վայրաճ կանեփի թփերից՝ իր անձնական օգտագործման համար:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր