211652_close_icon
views-count1318 դիտում article-date 18:00 22-02-2022

Հայ մարմնամարզիկները մեկնեցին Գերմանիա՝ Աշխարհի Գավաթի մրցաշարին

Այսօր առավոտյան Գերմանիայի Կուտբուս քաղաք ՝ աշխարհի գավաթի խաղարկության մեկնեց ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը: Այնտեղ մրցավարի դերում հանդես կգա մեր թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նրա փոխարեն տղաներին մեկնարկի կուղեկցի մեր մեկ այլ փորձառու մարզիչ Հայկ Նազարյանը:

Այդ կարևոր ստուգատեսում հանդես կգան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

Մեդալները կխաղարկվեն  առանձին գործիքներից:

Գավաթի խաղարկության  հաջորդ երկու   փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Ի դեպ, երկրորդ մրցմանը թիմին կմիանա անվանի Հարություն Մերդինյանը:

Ավելորդ չէ նշել, որ աշխարհի գավաթի խաղարկության բոլոր փուլերի ավարտից հետո հանրագումարի կբերվի առանձին գործիքներից մարմնամարզիկների  վաստակած միավորների քանակը և հայտնի կդառնան աշխարհի գավաթակիրներն ու երկրորդ – երրորդ մրցանակակիրները: Ի դեպ, լավագույն եռյակները կմասնակցեն Փարիզում աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը:

Նմանատիպ նյութեր