211652_close_icon
views-count12142 դիտում article-date 22:46 21-02-2022

Առուշ Առուշանյանն առողջական խնդիրներ ունի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ փետրվարի 21-ին շարունակվեց Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատաքննությունը։ Հիշեցնենք, որ նա ու Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։

Դատարանը հերթական նիստում շարունակեց ապացույցների հետազոտումը, որից հետո դատարանը կլսի վկաներին։ Առուշ Առուշանյանը առողջական խնդիրներ ունի, ուստի պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին, հաջորդ նիստը նշանակել այնպիսի օր, որ չհամընկնի Առուշանյանի բուժհետազոտության օրվա հետ։ Նախագահող դատավոր Գնել Գասպարյանը դատական նիստը նշանակեց փետրվարի 28-ին։

Նշենք, որ 2021թ.-ի դեկտեմբերի 28-ին, դատարանը մերժեց գրավով փոխել Առուշանյանի խափանման միջոց կալանքը։ Պաշտպանական կողմը բողոքարկել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Վերաքննիչ քրեական դատարանը 2022թ-ի փետրվարի 9-ի որոշմամբ մերժեց Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը։

Լուսանկարը՝ Առուշ Առուշանյանի աջակիցներ ֆեյսբուքյան էջից։

Նմանատիպ նյութեր