211652_close_icon
views-count26445 դիտում article-date 21:48 21-02-2022

Ավտովթար՝ Երևանում. Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan-ն ու Opel-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

Ըստ նախնական տեղեկություններիէ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտյոմ Զարգարյանն ու Սուրեն Ասոյանը։ 

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդների ինքնությունը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր