211652_close_icon
views-count1760 դիտում article-date 21:59 21-02-2022

Նեյմար. Ցանկանում եմ գերազանցել Պելեի ռեկորդը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հույս է հայտնել, որ կկարողանա գերազանցել Պելեի ռեկորդը՝ Բրազիլիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով:
 
«Ինձ համար մեծ պատիվ կլիներ դառնալ հավաքականի լավագույն ռմբարկու: Սուտ կլիներ, եթե ասի, թե դրա մասին չեմ մտածում:
 
Իհարկե, դա իմ անձնական նպատակներից մեկն է: Հուսով եմ դրան հասնել: Ես կարող եմ գերազանցել Պելեի ռեկորդը, նա Բրազիլիայում բոլորի կուռքն է», ասել է Նեյմարը:
 
Պելեն Բրազիլիայի հավաքականում հանդես է եկել 1957-1971 թվականներին, մասնակցել 92 խաղի, դարձել 77 գոլի հեղինակ: Նեյմարը հավաքականում անցկացրել է 116 խաղ, խփել 70 գնդակ:

Նմանատիպ նյութեր