211652_close_icon
views-count11713 դիտում article-date 21:28 21-02-2022

Այսօր Արաբկիրի նվիրյալներից մեկի՝ Վահագն Դավթյանի մահվան տարելիցն է

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. 

«Այսօր Արաբկիրի նվիրյալներից մեկի՝ Վահագն Դավթյանի մահվան տարելիցն է։  Մեծ Հայն ու բանաստեղծն ապրեց՝  կամրջելով Հին ու Նոր Արաբկիրները, ապրեց հնի կարոտով ու նորը ծաղկած տեսնելու հավատով։

Հանդիպումը Վ. Դավթյանի ժառանգների` դստեր, թոռների և ծոռների, հետ  նաև բանաստեղծի անմահությունը վերահաստատելու  խորհուրդ ուներ, քանզի այս տարի լրանում է Մեծ արաբկիրցու 100-ամյակը, որի հետ կապված անելիքներ ունենք։
Առաջին անգամ աշխարհում տեսած 
Իմ առավոտն է այնտեղ մնացել, 
Երկինք ու բարդի, ճառագայթ ու լաց, 
Իմ հողի հոտն է այնտեղ մնացել...
                                ...
Այս բլուրները ամայի էին…
Եղեռնից փրկված արաբկիրցիներն
Այստեղ կանգ առան,
Վառեցին իրենց օջախները նոր
Եվ ծուխը ելավ, և կյանքը ծաղկեց…
#Վահագն_Դավթյան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր