211652_close_icon
views-count1971 դիտում article-date 20:51 21-02-2022

Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլը» 4 մրցաշարում էլ կա, նման բան երբեք չէր եղել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհունակություն է հայտնել, որ թիմը մինչև հիմա խաղում է չորս մրցաշարերում:
 
«Մենք նախկինի պես չորս մրցաշարերում ենք, նման բան երբեք չէր եղել: Դա պարզապես զարմանալի է և մենք վայելում ենք այս պահը: Թող այն երկարի, որքան հնարավոր է, քանի որ դա կնշանակի, որ մենք ավելի շատ ենք խաղեր անցկացնելու, իսկ դա մենք ամենաշատն ենք սիրում:
 
Եվ ամեն հաջորդ խաղը մեր համար ամենակարևորն է», ասել է Կլոպը:
 
«Լիվերպուլը» շարունակում է մրցելույթները ԱՊԼ-ում՝ 2-րդ տեղ, Չեմպիոնների լիգայում՝ 1/8 եզրափակիչ, Անգլիական լիգայի գավաթում՝ եզրափակիչ և Անգլիայի գավաթում՝ 1/8 եզրափակիչ:

Նմանատիպ նյութեր