211652_close_icon
views-count1649 դիտում article-date 21:41 21-02-2022

«Ռեալը» Մբապեին զգուշացրել է պայմանագիրը չերկարաձգելու հետևանքների մասին

Մադրիդի «Ռեալը» անհանգստացած է հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիրը երկարաձգելու ՊՍԺ-ի փորձերով։

Փարիզցիները ֆրանսիացուն 2 տարվա պայմանագիր են առաջարկել «աստղաբաշխական» աշխատավարձով, և Մադրիդը չի կարողանա նման գումար առաջարկել։

Իսպանական ակումբում համոզված են, որ ֆուտբոլիստի հետ բանավոր պայմանավորվածություն կա մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխության հարցում, սակայն հասկանում են, որ չի բացառվում այն ​​տարբերակը, որով Մբապեն դեռ երկարաձգի պայմանագիրը ներկայիս թիմի հետ։

Այս կապակցությամբ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը զգուշացրել է հարձակվողին, որ եթե հաջորդ ամառ նա չմիանա թիմին, ապա միջոցները կծախսվեն այլ խաղացողների վրա, և Կիլիանի հետ պայմանագիր կնքելու հետագա փորձեր չեն լինի, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր