211652_close_icon
views-count43556 դիտում article-date 19:54 21-02-2022

Տեսախցիկն արձանագրել է Երևանում հետիոտնի վրաերթի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ 

Այդ օրը, ժամը 13։50-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 106/1 շենքի դիմացի հատվածում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Ռաֆայել Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 64-ամյա Սամվել Վարդանյանին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել  վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր