211652_close_icon
views-count1602 դիտում article-date 18:15 21-02-2022

Օբամեյանգը յուրահատուկ ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (4:1) հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

Այսպիսով, գաբոնցի հարձակվողը դարձել է 21-րդ դարում առաջին խաղացողը որը հեթ-տրիկ է ձևակերպել ֆրանսիական Լիգա 1-ում, գերմանական Բունդեսլիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում և իսպանական Լա լիգայում։

Ֆրանսիայում Օբամեյանգը հանդես է եկել «Դիժոնում», «Լիլում», «Մոնակոյում» և «Սենտ Էտյենում», Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայում», Անգլիայում՝ «Արսենալում»։

Այս գոլերը 32-ամյա հարձակվողի համար առաջինն էին կատալոնական ակումբի կազմում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր