211652_close_icon
views-count7886 դիտում article-date 14:14 21-02-2022

Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

NEWS.am-ը գրում է. Ադրբեջանցի պատգամավորներն արդեն ժամանել են Հայաստան։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող։ Որքան հիշում եմ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի անդամ է», - ասաց նա:

Հարցին՝  ադրբեջանցի պատգամավորների հետ շփումներ կլինե՞ն, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Չեմ տեսել դեռ իրենց։ Այն ինստիտուցիոնալ ֆորմատներում, որոնցում Հայաստանի պատգամավորները շփվում են բոլոր երկրների պատգամավորների, այդ թվում՝ Ադրբեջանի պատգամավորների հետ, երբ մեկնում են գործուղումների, նման ֆորմատով ինստիտուցիոնալ ներկայություն, բնականաբար, այս անգամ ևս լինելու է։ Անհնար է ակնկալել հակառակը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց  կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նար Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր