211652_close_icon
views-count10451 դիտում article-date 17:30 20-02-2022

Լև Լեշչենկո. Մխիթարյանի տեղափոխությունը «Դինամոյի» համար քայլ առաջ կլիներ

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և Մոսկվայի «Դինամոյի» երկրպագու Լև Լեշչենկոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխությունը ռուսական թիմ:
 
«Պետք է ուժեղացնել «Դինամոյի» կազմը, քանի որ խաղացողները բազմաթիվ վնասվածքներ ունեն, պահեստային նստարանը կարճ է:
 
Այժմ ղեկավարությունն ամեն ինչ ճիշտ է անում, խելամիտ սելեկցիա է իրականացնում և Մխիթարյանի տեղափոխությունը. դա լավ քայլ առաջ է:
 
Նա լավ ֆուտբոլիստ է, տեխնիկայով: Ամեն ինչ կախված է լինելու նրա հոգեբանական վիճակից, մարդկային որակներին: «Դինամոյում» համերաշխ կոլեկտիվ է հավաքվել, ինչպես նա իրեն այդ կոլեկտիվում կդրսևորի, պարզ չէ», ասել է Լեշչենկոն:

Նմանատիպ նյութեր