211652_close_icon
views-count3138 դիտում article-date 12:14 20-02-2022

Արցախը միշտ մերն է լինելու. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել  Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Մի գործընթաց, որը բերեց Արցախի վերածննդի։

Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:
Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:
Արցախը միշտ մերն է լինելու:

Ռոբերտ Քոչարյան
20․02․2022»,- ասվում է հաղորդագրությունում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին