211652_close_icon
views-count26575 դիտում article-date 15:24 20-02-2022

Ավտովթար Երևանում. բախվել են Chevrolet Avalanche-ն ու Mazda 3-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  21:20 –ի սահմաններում Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում բախվել են 59-ամյա Գայանե Հակոբյանի վարած Mazda 3 մակնիշի և 32-ամյա Ռոբերտ Այդինյանի վարած Chevrolet Avalanche մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները,  փակել գազաբալոնները:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների թիվ  17 բրիգադը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք չեն տուժել:

Օպերատիվորեն ժամաել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են  նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր