211652_close_icon
views-count1716 դիտում article-date 21:16 19-02-2022

Թբիլիսիում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Թումանյանի ծննդյան 153-ամյակին

Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին։

Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան վիրահայ դպրոցականներն ու Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները։ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ պանթեոնում անցկացվեց նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր