211652_close_icon
views-count2296 դիտում article-date 14:10 19-02-2022

Զելենսկին Մյունխենում կհանդիպի Ջոնսոնի, Շոլցի և Հարիսի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ: 

Այս մասին հայտնել են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հանդիպումների շրջանակում Զելենսկին փորձելու է հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել, համաձայն որի Կիևին հավելյալ ռազմական ու ֆինանսական աջակցություն կցուցաբերվի:

 

Նմանատիպ նյութեր