211652_close_icon
views-count6841 դիտում article-date 15:15 19-02-2022

Դոնեցկի բոլոր կրթական հաստատություններում դադարեցվել է ուսումնական գործընթացը

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կրթության ու գիտության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր կրթական հաստատություններում: 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կապված հանրապետության ողջ տարածքում իրադրության կտրուկ սրման, կրթական ու գիտական հաստատությունների սովորողների, աշխատակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի հետ, բոլոր կրթական ու գիտական հաստատություններում 2022 թվականի փետրվարի 19-ից դադարեցվում է ուսումնական գործընթացը մինչև համապատասխան կարգադրության հրապարակումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր