211652_close_icon
views-count1057 դիտում article-date 11:45 19-02-2022

Պահանջելու՞ են, որ վեհաժողովը դատապարտի Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմը, իհարկե ո´չ. Արտակ Զաքարյան

Աչքներս լույս` հետպատերազմյան ողբերգական ու բարոյահոգեբանական այս ճգնաժամային վիճակում, միայն ձեր բարեկամ ազերիներն էին պակասում Երևանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Յուրաքանչյուր պատվիրակություն, ինչպես միշտ, իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան (թվով երրորդ) նիստերին, իսկ ո՞րն է մեր օրակարգը: Ի՞նչ ակնկալիք ունեն կեղտաջրի մեջ գլխիվայր թաղված կապիտուլյանտները` Եվրանեսթից:

Պահանջելու՞ են, որ վեհաժողովը դատապարտի Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմը, իհարկե ո´չ:

Ընդունելու՞ են բանաձեր կամ զեկույցների նախագծեր, հայ գերիների վերադարձի մասին. իհարկե ո´չ:

Ընդունելու՞ են Հայաստանի տարածքների 41ք.կմ օկուպացիան դատապարտելու մասին հրատապ զեկույց, կամ գոնե հայտարարություն. իհարկե ո´չ:

Կոչ անելու՞ են ԵՄ-ին և ԱլԳ երկրներին աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ին` աշխատանքները սկսելու և Արցախի կարգավիճակի և օկուպացված տարածքների վերադարձի օրակարգով: Իհարկե ո՜չ:

Վեհաժողովն ափսոսանք հայտնելու՞ է արդյոք, որ ԱլԳ և Եվրամիության անդամ երկրները ոչ մի դատապարտող հայտարարություն չեն արել, ԱլԳ անդամ Ադրբեջանի կողմից, 44 օր տևած ռազմական ագրեսիան` ընդդեմ ԱլԳ անդամ Հայաստանի: Իհարկե չի´ հայտնելու:

Դատապարտելու՞ են արդյոք Արցախի օկուպացված տարածքներում, որպես ԱլԳ տարածաշրջան, ազերիների կողմից իրականացվող պատմա-մշակութային սպանդը: Իհարկե չե´ն անելու:

Բա էլ ու՞մ է պետք ձեր Եվրանեսթը:

Այս շարքը կարելի է էլի շարունակել: Ուսապարկերի տոնավաճառը (ԱԺ ՔՊ խմբակ) հորթի հրճվանքով խոսում է միայն ազերիների գալստյան մասին:

Աչքներս լույս` հետպատերազմյան ողբերգական ու բարոյահոգեբանական այս ճգնաժամային վիճակում, միայն ձեր բարեկամ ազերիներն էին պակասում Երևանում: Դրանցով կարող եք համալրել ՔՊ խմբակցության շարքերը. վստահ եղեք, որ ձեր համախոհներն են:

Հ.Գ.

ՔՊ ական մի ուսապարկ, արդարանալու համար, ինձ մի օր ասեց, որ Նիկոլը չի թողնում, որպեսզի ուսապարկերը թուրքերի կամ ազերների դեմ խոսեն»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին