211652_close_icon
views-count10942 դիտում article-date 10:17 19-02-2022

Հայաստանի ղեկավարությանը զեկուցվել էր` Ադրբեջանը գործընթացների է պատրաստվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վերջերս հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ տարածքների ճշգրտումներ կատարելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու։ Խոսքը, հիշեցնենք, դեռևս մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սև լճի տարածք ներխուժած ու տեղակայված ադրբեջանական ուժերի մասին է:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ստեղծված իրավիճակն այսպես է նկարագրում. «Պատկերացրեք՝ ապրում եք դուռ չունեցող տան մեջ, ու մի օր գալիս, տեսնում եք, որ տան սենյակներից մեկում անծանոթ մարդիկ են տեղավորվել: Եթե նրանց հարցնեք՝ ինչպե՞ս եկեք ու տնավորվեցիք, ապա կպատասխանեն՝ դե դուռ չկար, պահակ ու տիրություն անող չկար, անտեր էր, մենք էլ եկանք, տնավորվեցինք: Ու եթե ուժ չունես, ապա նրանք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ հարմար առիթի դեպքում մեկ այլ սենյակ էլ կզբաղեցնեն»:

«Ժողովուրդ» օարթերթի դիտարկմանը՝ միայն դո՞ւռ, թե՞ դուռը հսկող էլ չկար, Վրթանեսյանն արձագանքեց. «Դուռ ասելով՝ ամբողջը նկատի ունեմ, այսինքն՝ պաշտպանություն չկար: Ընդ որում՝ դեռևս 2021-ի ապրիլից ակնհայտ էր, որ Ադրբեջանն ինչ-որ գործընթացների է պատրաստում, ու այդ մասին, վստահ եմ, զեկուցվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց որևէ բան չի արվել»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր