211652_close_icon
views-count12775 դիտում article-date 23:58 18-02-2022

Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը կարևորում է համայնքապետարան-եկեղեցի համագործակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես տեղեկանում ենք Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից, Եկեղեցին մեր ազգային դիմագիծն է… Այս հավատամքով եմ առաջնորդվում և իմ ղեկավարման տարիներին մշտապես համագործակցել եմ Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Այսօր հյուրընկալել եմ Մասյացոտն թեմի Մասիսի տարածաշրջանում գործող եկեղեցիների քահանաներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող եկեղեցիների հետ կապված որոշ հարցեր, ինչպես նաև կարևորվել է մի քանի բնակավայրերում նոր եկեղեցիների կառուցման հարցը: Նշել եմ, որ համայնքապետարան-եկեղեցի համագործակցությունը շարունակական է լինելու, և առաջիկայում նախատեսվում են մի քանի համատեղ ծրագրերի իրագործում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր