211652_close_icon
views-count32385 դիտում article-date 22:21 18-02-2022

Ավտովթար Երևանում. բախվել են ատամնաբույժի Toyota-ն ու «Վեոլիա Ջրի» աշխատակցի 07-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40 –ի սահմաններում  Գևորգ Չաուշի փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց  բախվել են Երևանի բնակիչներ, 62-ամյա Սամվել Հակոբյանի վարած ВАЗ 2107  մակնիշի և 42-ամյա Ռոման Սիմոնյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Մ. Դ.-ն և 4-ամյա Շ. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել  են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի պարեկները՝  գումարտակի հրամանատար Կարեն Բադալյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 07-ի վարորդ Ս. Հակոբյանը աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանը՝  «Բելլա Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր