211652_close_icon
views-count2277 դիտում article-date 23:14 18-02-2022

Պեկին-2022. Ռուսաստանի հավաքականը բուլիտներով հաղթեց Շվեդիային և դուրս եկավ եզրափակիչ

Պեկինի օլիմպիական խաղերում  կայացավ հոկեյի տղամարդկանց մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչը։

Ռուսաստանի հավաքականը չափազանց դրամատիկ պայքարում բուլիտներով հաղթեց Շվեդիային՝ 3:2 (հիմնական ժամանակում՝ 1:1) և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ փետրվարի 20-ին չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Ֆինլանդիայի դեմ։

Ֆիններն իրենց հերթին կիսաեզրափակիչ մյուս խաղում 2-0 հաշվով հաղթել էին Սլովակիային։

Սլովակիայի և Շվեդիայի հավաքականների միջև 3-րդ տեղի համար հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 19-ին:

Նմանատիպ նյութեր