211652_close_icon
views-count2039 դիտում article-date 21:45 18-02-2022

Կառլո Անչելոտի. Երբեք չենք ասել, որ «Ռեալը» հաղթելու է Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո (0:1) մեկնաբանել է թիմի շանսերը Չեմպիոնների լիգայում:
 
«Ես խոսել եմ նախագահի, ինչպես նաև՝ բոլորի հետ ակումբում: Նրանց համար էլ է ցավալի: Թիմի իմիջը վնասվեց:
 
Արդյունքը մեր խնդիրներից ամենափոքրն է, քանի որ, անկեղծ ասած, այն կարելի է շտկել: Մեր խաղը շատ ավելի վատն էր:
 
Քննադատությունն արդարացված է, քանի որ ինչ-որ բան սխալ ենք արել: Առաջին քննադատը ես եմ, և իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը: Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և դրանից դասեր քաղել:
 
Մենք երբեք չենք ասել, որ հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում: Բայց մենք կարող ենք պայքարել և երեք շաբաթ հետո նորից պայքարելու ենք ՊՍԺ-ի դեմ, դրանում ոչ մի կասկած», ասել է իտալացի մասնագետը:
 
 

Նմանատիպ նյութեր