211652_close_icon
views-count2003 դիտում article-date 16:17 18-02-2022

«Արցախը Հայաստան է». հայ երկրպագուների ակցիան ադրբեջանական թիմի մասնակցությամբ եվրագավաթի խաղին

Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում երեկ սեփական հարկի տակ ընդունել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին և 3-1 հաշվով հաղթանակ տարել:

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղին ներկա են գտնվել նաև հայ երկրպագուները, ովքեր տրիբունաներում պարզել են Հայաստանի և Արցախի հանրապետությունների դրոշները, Armsport.am-ը:

Երկրպագուները նաև պարզել են «Ղարաբաղը/ Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառ:

Հայ երկրպագուների ակցիայի տեսանյութն՝ այստեղ և այստեղ:

Նմանատիպ նյութեր