211652_close_icon
views-count1504 դիտում article-date 12:47 18-02-2022

Հայտնի են սոցիալական նպատակներով ձկնորսության թույլատրելի կենդանատեսակներն ու դրանց չափաքանակները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։

Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները, որոնց կարող եք ծանթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/33zYgIM

- Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման (սիրողական ձկնորսություն) մասին պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ տեղեկատվությանը (Հայտ, դիմում, ձկնատեսակների գին) կարող եք ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում՝ http://env.am/shrjaka-mijavayr/vorsahandakner

Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։

Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր