211652_close_icon
views-count2201 դիտում article-date 10:31 18-02-2022

Քովիդի հոգեկան ու հոգեբանական հարվածը․ «Ամերիկայի ձայն»

Մոտ երկու տարի շարունակվող համաճարակը խլեց ոչ միայն մեծաթիվ մարդկանց կյանք, այլ մարդկանց մեկուսացման արդյունքում աճեց նաեւ հոգեկան ախտանշաններ ունեցող մարդկանց թիվը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ինչպես «Քայզեր» հիմնադրամի ներկայացուցիչ Նիմիթա Փանչելն է ասում, «Մինչեւ համաճարակը, յուրաքանչյուր տասը մեծահասակներից մեկն էր ցույց տալիս անհանգստության և դեպրեսիվ խանգարման ախտանշաններ: Մեր վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ 10 չափահասից արդեն մոտ 3-ն ունեն նման ախտանշաններ»:

Աշխատող չափահասները՝ նրանք, ովքեր ամենամեծ պատասխանատվությունն են կրում համաճարակի ժամանակ, կարծես թե ամենաշատն են տուժել:

Պալո Ալտոյի համալսարանից Լիզա Բրաունն ասում է, «Մենք հաճախ նրանց անվանում ենք սենդվիչային սերունդ, քանի որ նրանք գտնվում են երեխաների, ինչպես նաեւ իրենց ծնողների, այսպես ասած, արանքում: Սրանք այն մարդիկ են, որոնք մի կողմից պետք է փորձեն հոգալ մեծահասակ ծնողների խնամքը, մյուս կողմից պիտի խնամեն երեխաներին»:

Հոգեբաններն ասում են, որ համաճարակն այս կամ այլ կերպ ազդել է բոլորի վրա: Ամերիկացիների ճնշող մեծամասնությունն ունի մերձավոր ազգական կամ ընկեր, ովքեր մահացել են COVID-ից կամ շատ ծանր են տարել հիվանդությունը: Այս ընթացքում շատերն են կորցրել են իրենց աշխատանքը: Մյուս կողմից երեխաները, որոնք կարոտում են իրենց հասակակիցների հետ անհրաժեշտ շփումներն ու խաղը: Ինչ վերաբերում է դեռահասներին, նրանք բաց են թողնում իրենց դպրոցական պարապմունքներն ու անհրաժեշտ շփումները: Ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, այս ընթացքում նկատելիորեն է աճել ամուսնալուծությունների մակարդակը:

Փորձագետներն այս ամենը անվանում են համընդհանուր տրավմա, որի գլխավոր պատճառներից մեկը անորոշությունն է, երբ անհանգստության դեմ պայքարելու սովորական եղանակներն իրականում չեն գործում, քանի որ չի կարելի տալ մարդկանց հետ ավելի շատ շփվելու կամ ճամփորդելու մասին խորհուրդներ:

Փորձագետներն ասում են, որ տրավման չի ավարտվելու անսպասելի կերպով, եթե նույնիսկ հանվեն սահմանափակումների մասին կանոնները: Նրանք ասում են, որ շատերի համար տարիներ կպահանջվի համաճարակի հոգեբանական ազդեցության դեմ պայքարելու եւ ազդեցությունը վերացնելու համար: Հետեւանքների հարցը շատ մեծ հարցական է:

Նմանատիպ նյութեր