211652_close_icon
views-count2518 դիտում article-date 10:02 18-02-2022

Այսօր Հայաստանի բնակչության մեծամասնությունը մտածում է ավելի բարեկեցիկ երկիր արտագաղթելու մասին, ու ոչ ոք չի զգում իր անձնական պատասխանատվությունը Հայոց պատականությունը պահպանելու գործում. Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջումգրումէ. «Հայաստանը կորցրել է իր պետականությունը գրեթե 1000 տարի առաջ` 1045 թվականին։

Դրանից հետո 2 անգամ մեզ` որպես ժողովուրդ, նվիրել են սուվերեն պետություն ունենալու իրավունք, 2 անգամն էլ մենք ձախողել ենք Հայոց պետություն կառուցելու շանսը։

Իսկ գիտեք ինչո՞ւ ենք ձախողել, որովհետեւ մենք այդ իրավունքին չենք էլ ձգտել, չենք պայքարել հանուն պետականություն ունենալու, հետեւաբար արժանի չէինք։

Հարյուրավոր ժողովուրդներ դարերով պայքարում են հանուն պետականության` իրենց սերունդների մեջ դաստիարակելով պետականության հանդեպ պատկառանք, իսկ մենք այդ պարգեւին սպառաղական հոգեբանությամբ վերաբերվեցինք ու 30 տարվա ընդացքում կարողացանք մսխել այն։

Այսօր Հայաստանի բնակչության մեծամասնությունը մտածում է ավելի բարեկեցիկ երկիր արտագաղթելու մասին, ու ոչ ոք չի զգում իր անձնական պատասխանատվությունը Հայոց պատականությունը պահպանելու եւ շենացնելու գործում։

Ի՞նչ ասեմ...բարի թռիչք, հասնեք` զանգեք կամ ոչ էլ զանգեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր