211652_close_icon
views-count12164 դիտում article-date 22:34 17-02-2022

Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուները պատգամավորներ են. aravot.am

Չնայած Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը շարունակում է դեռ պաշտոնավարել, սակայն մարզում թեժացել են նրա պաշտոնանկության մասին լուրերը։

Ըստ Aravot.am-ի աղբյուրների՝ Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուների մեջ շրջանառվում է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի անունը։ Վերջինս մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ նման խոսակցություններից։

«Ես շարունակում եմ պատգամավորի իմ գործառույթը։ Շարունակում է իր գործառույթները իրականացնել նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Զարմանում եմ, ինչպե՞ս են նման լուրերը ծնվում»,-ասաց նա։ Իսկ մեր այն դիտարկմանը, թե առաջարկի դեպքում՝ կհամաձայնվի՝ Դանիելյանն ասաց․ «Այս պահին ես զբաղված եմ Սյունիքի մի շարք խնդիրներով, իսկ այդ մասով չէի ցանկանա զրուցել»։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր