211652_close_icon
views-count44610 դիտում article-date 19:28 17-02-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. ժամանել են ոստիկանության և Ռազմական ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  փետրվարի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի  86-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահրամ Հ.-ի վարած  КамАЗ AC-12 մակնիշի և Այգեպատ գյուղի բնակիչ, 25-ամյա Էդգար Գ.-ի վարած Volkswagen Vento  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ, Այգեպատ գյուղի բնակիչ, 26-ամյա Թաթուլ Մ.-ն, Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գագիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Արտյոմ Բեկլարյանը:

Օպերատիվ է գործել Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին  վաշտի  հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Volkswagen-ի վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ  ՊՆ N զորամասում, ինչի առիթով էլ դեպքի վայր էին ժամանել Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր