211652_close_icon
views-count1271 դիտում article-date 16:15 17-02-2022

Յուրաքանչյուր անձի ծառայությունը պետք է հավուր պատշաճի գնահատվի ու արձանագրվի կոնկրետ կարգավիճակով. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ոլորտի պատասխանատուները, այնուհետև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Երկրի ղեկավարը նշել է, որ խնդրի համապարփակ լուծման համար անհրաժեշտ են իրավական հստակ կարգավորումներ՝ հիմնվելով կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վրա:

Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ յուրաքանչյուր անձի ծառայությունը պետք է հավուր պատշաճի գնահատվի ու արձանագրվի կոնկրետ կարգավիճակով՝ միևնույն ժամանակ բացառելով ցանկացած չարաշահում ու կամայական մոտեցում:

Խորհրդակցությունը մասնակցում էր նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նմանատիպ նյութեր