211652_close_icon
views-count1535 դիտում article-date 15:09 17-02-2022

Ռոբերտ Քոչարյանը չի բացառում մանդատները վայր դնելու հնարավորությունը. News.am

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում մանդատները վայր դնելու հնարավորությունը։

News.am-ի փոխանցամբ՝ այս մասին նա հայտարարեց փետրվարի 17-ին մամուլի ասուլիսին:

Մեկնաբանելով վերջին խորհրդարանական ընտրություններն իրենց մասնակցությամբ լեգիտիմացնելու մեջ մեղադրանքները՝ Քոչարյանը հիշեցրեց, որ դրանց մասնակցել է 25 կուսակցություն եւ դաշինք։ «Եթե լիներ 24՝ հանած «Հայաստան» դաշինքը, այդ ընտրությունները ոչ լեգիտիմ կճանաչվեի՞ն։ Իհարկե՝ ոչ: Եվ ավելի հավանական է, որ խորհրդարանում լիներ ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունների սատելիտները։ Այդ մեղադրանքը հիմքեր չունի, եւ ես դա նույնիսկ մեղադրանք չեմ համարում, այլ՝ ինձ կամ «Հայաստան» դաշինքին վարկաբեկելու փորձ։ Եթե ​​դու ամենամեծ ընդդիմադիր ուժն ես, պատրաստ եղիր դառնալ թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության թիրախը։ Ես հանգիստ եմ նայում նման մեղադրանքներին»,- ասաց Քոչարյանը։

Մանդատները վայր դնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան երկրորդ նախագահը հայտարարեց, որ մանդատներից հրաժարվելը ճգնաժամի չի ​​հանգեցնի, որն էլ նոր ընտրությունների կբերի, խորհրդարանը կշարունակի աշխատել ավելի նեղ կազմով։

«Ես դա քննարկել եմ իրավաբանների հետ։ Այստեղ երկու տարբերակ կա. մենք չենք վերցնում մանդատները, ճգնաժամ ու նոր ընտրություններ: Եւ այնտեղ իշխանությունները կհավաքեն նույն ձայները։ Ոչինչ չի փոխվում։ Այսինքն՝ պետք է այդպիսի ճգնաժամ ստեղծել այն ժամանակ, երբ մենք վստահ կլինենք, որ ընտրությունների արդյունքներն այլ կլինեն։ Երբ արդյունավետության տեսանկյունից կօգնի ինչ-որ բանի հասնել»,- նշեց Քոչարյանը։ Միաժամանակ նա չբացառեց, որ ակտիվ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ նման հարց կառաջանա։ Եվ նա չբացառեց, որ «Հայաստան» դաշինքը կգնա այդպիսի քայլի։ «Բայց դա ավտոմատ ընտրությունների չի հանգեցնի։ Կարող է գործընթացին նոր էներգետիկա հաղորդել: Դա կարող է խթանել, եւ հարցը հանված չէ մեր մտադրություններից»,- նշեց Քոչարյանը։

Հարցին՝ արդյո՞ք թիմում բոլորը կհրաժարվեն մանդատներից, Քոչարյանը պատասխանեց. «Իմ տպավորությամբ՝ այո։ Հատկապես եթե իրավիճակն այնպիսին լինի, որ հեռանկարներ ստեղծվեն»։

Նմանատիպ նյութեր